Մանվել Գրիգորյանի պնդմամբ՝ իր վիճակի վաթտարացումը տեղի է ունեցել ՔԿՀ պայանների պատճառով. Թաթոյան

Ուրբաթ երեկոյան ՄԻՊ-ի ներկայացուցիչը եւ բժիշկը այցելել են Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ:

 

 

«Նրա հետ զրույց են ունեցել, արձանագրվել է շաքարի բարձր լինելը»,-այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

 

«Մեզ մոտ վարույթը որ կար, ես չեմ էլ փակել: Անգամ բողոքարկումների փուլում ենթադրում էինք, որ կար հավանականություն, որ կկալանավորվի: Այս պահին գիտեմ միայն, որ բժիշկներն ասել են, որ չեն կարող ասել, թե որքան կմնա դեռ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում: Իր պնդմամբ, դա տեղի է ունեցել ՔԿՀ պայմանների պատճառով:

Իհարկե, տեղյակ եմ, թե առողջական վիճակի հետ կապված ինչ հիվանդություններ ու խնդիրներ կան, բայց չեմ կարող հրապարակել, բժշկական գաղտնիքի հարց է: Շարունակելու ենք գործընթացն ուշադրության կենտրոնում պահել»,-ասաց Թաթոյանը:

«Եթե մենք գտնենք, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, մենք այդ հարցը կբարձրացնենք»,- հավելեց նա:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *