«Որ համայնք մտնում ես, աչքի են ընկնում օբյեկտներ, որոնք, պարզվում է, համայնքի ղեկավարինը կամ վերջինիս բարեկամինն են». Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունն այս տարի նպատակադրվել է 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիաներին (սուբվենցիաները համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծրագրի կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներն են): Այսօր համայնքապետերի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` խնդիր կա սուբվենցիոն ծրագրերով իրականացնել հատկապես ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր:

 

 

 

«Ես ուզում եմ արձանագրել, որ պետական ծառայությունը համայնքի ղեկավարի, ավագանու անդամի կողմից չի կարող և չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն: Պետական պաշտոնյայի գործունեության հիմքը հանրային հարստության բազմապատկումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի: Համայնքների առջև ծառացած հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աղբահանությունն է: «Ես կհամարեմ, որ լրջագույն փոփոխություններ են եղել, երբ մեզ հաջողվի Հայաստանն ազատել աղբից, ժանգոտած կրպակներից ու ավտոմեքենաների թափքերից, և սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համագործակցեն»,-նշեց նա՝ հավելելով, որ մարտի 23-ին ՀՀ-ում համահայկական շաբաթօրյակ կանցկացվի, որը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով: Նյութի աղբյուրը` Yelaket.am

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *