«Շուտով մի չախկալ պատգամավոր ենք նստացնելու, բայց անունը չեմ ասի» Փաշինյան

ԵՐԵՎԱՆ — ԱԺ վերջին նիստին վարչապետի պաշտոնակատարը աղմկահարույց բացահայտում է խոստացել հանրությանը։ Փաշինյանը խոստանում է, որ բացահայտումը կլինի շատ աղմկահարույց ու անսպասելի

 

«Բնական է, որ քննության գաղտնիությունը բացել չեմ կարող.. ավելի շատ, բայց ասեմ, որ բանտ նստողը լինելու է պատգամավոր՝ 173սմ բոյով ու դրական րեզուսով՝ 2րդ խումբ»,  — նշել է վարչապետը ԱԺ ամբիոնից։

 

 

Վարչապետի պնդմամբ պատգամավորը առանձնակի խոշոր գումար է գողացել բյուջեից, ինչի պատճառով այս պահին մեծ տագնապ կա պատգամավորների 70%-ի մոտ։

 

 

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կոչ է արել գոնե իշմար տալ. «Մի փոքր անհասկանալի է ակնարկը՝ մեծ գումար հափշտակելը ընդհանրապես չի նեղացնում կասկածյալների օղակը»։

 

 

 

 

Ի պատասխան հարցումներին Հատուկ քննչական ծառայությունը աղաչել է վարչապետին էլ մանրամասներ չտալ գործի մասին։ «Թողեք գործ անենք, փլիզ», — նշել է ծառայության մամլո խոսնակը։

 

 

 

Վարչապետը համաձայնվել է լռել մինչև քննության ավարտ հավելելով. «Այլևս ոչ մի խոսք իմ կողմից չեք լսի այդ 1967թ-ին ծնված բրյունետ ջրհոսի մասին, որին շուտով կնստացնենք բանտ»։

 

 

 

Աղբյուրը ` armcomedy.com

 44 просмотров всего, 44 просмотров сегодня

 

BE THE FIRST TO COMMENTON ««ՇՈՒՏՈՎ ՄԻ ՉԱԽԿԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՆՔ ՆՍՏԱՑՆԵԼՈՒ, ԲԱՅՑ ԱՆՈՒՆԸ ՉԵՄ ԱՍԻ» ՓԱՇԻՆՅԱՆ»

Leave a comment

Your email address will not be published.


*


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *