«Ձեր դիմումները, ծանուցագրերը պատռեք, թափեք».Գագիկ Ծառուկյան

Ձեր դիմումները, ծանուցագրերը պատռեք թափեք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, «Ցեմենտիգորխարան» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ, գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Նշենք, որ գործարանի շուրջ հազար աշխատակիցների ծանուցագրեր են բաժանվել, որ հունիսի 15-ից ազատվում են աշխատանքից: Подробнее: https://shabat.am/am/article/202175/-DZer-dimumnery—tsanucagrery-patreq—tapeq-.Gagik

 

 

 

 

«Մենք այսօր ոչ միայն սեփականատեր ենք, այլեւ կուսակցության ղեկավար ենք, որը ասենք, մտահոգ ենք տնտեսության համար, ժողովրդի համար: Ծառուկյանը օդից սարքած չի, լիարժեք տիրապետում է խնդիրներին: Ասել եմ, եւս մեկ անգամ ասում եմ՝ էսօր հիմնական հարցը, որ առաջացել է այսպիսի խնդիր, պատճառն այն է, որ Իրանը արդեն ցեմենտ է արտադրում: Բոլորդ էլ հիշում եք, որ Իրանը ցեմենտի գործարան չուներ, օրերով կանգնում էին պարսկական մեքենաները, որ մեզնից ցեմենտ տանեն: Այսօր Իրանը արդեն ցեմենտ է արտադրում, սահմանի բերանին երեք հատ գործարան է դրել: Իրենց մոտ գազն ու հոսանքը էժան է եղել»,-ասաց Ծառուկյանը: Նա պարզաբանեց, որ սկզբում կառավարության հետ համաձայնություն է եղել, որ Իրանից ներկրվող ցեմենտի եւ կլինկերի (ցեմենտի հունք) վրա պետական տուրք դրվի, որ տեղական արտադրողին աջակցեն, բայց հետո ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվել է, որ տուրք պետք է դրվի միայն ցեմենտի վրա: Իրենք էլ որոշել են աշխատանքից ազատել հազար աշխատակիցներին, քանի որ կլինկեր արտադրելու փոխարեն այն էժան կբերեն Իրանից: «Նախորդ կառավարության ժամանակ էլ խնդիր եղավ, 200 դոլար տուրք են դրել, յոլա ենք գնացել: Հետո նոր իշխանությունը եկավ, տեղյակ չի գործից, տուրքը հանեցին: Հիմա 100 հազար տոննա ցեմենտ ստանալու համար տալիս ենք 3 մլն դրամ գազի փող, 1,5 մլն դրամ հոսանքի փող, գումարած աշխատավարձը եւ հումքի փողը: Դրա համար նորից որոշեցին տեղական արտադրողին աջակցելու համար տուրք սահմանել ներկրվող ցեմենտի վրա: Դրա համար մենք էլ մտածեցինք, որ իրացումը կավելանա եւ ցեմենտի բացթողնման գինը 50 հազարից դարձրինք 40 հազար: Подробнее: https://shabat.am/am/article/202175/-DZer-dimumnery—tsanucagrery-patreq—tapeq-.Gagik

 

 

 

 

Մեկ էլ հանկարծ ԱԺ հանձնաժողովում ասում են՝ թող ներկրվող ցեմենտի համար տուրք սահմանվի, բայց կլինկերի համար չվճարեն: Էդ հանձնաժողովում մարդիկ չեն պատկերացնում ցեմենտը որն է, կլինկերը որն է: Կլիրնկերը համարյա նույն ցեմենտ է: Ասում ենք, եթե տուրք չլինի ներկրվող կլինկերի համար, մարդիկ անգործ կմնան, ասում են՝ թող 400 հազար մարդ էլ անգործ մնա»: Ծառուկյանը խոստովանեց, որ այո, կան այլ ընկերություններ, որոնք կլինկերը դրսից բերում են ու ցեմենտ են ստանում, ու եթե կլինկերը տուրքի տակ մտնի, այդ մարդիկ կտուժեն: «Այդ կլինկերը մենք էլ կարող ենք տալ: Ես էսօր կարող եմ, ես չէ, հանձնել եմ կառավարման, կառավարումը 4 մլն ծախսելու փոխարեն կարող է 1,5 մլն ծախսել ու կլինկերը դրսից բերել, ոչ թե արտադրել: Կլինկերից ցեմենտ ստանալու համար պետք է ընդամենը մի հատ աղաց ՝ մելնիցա: Եթե վաղը կլինկեր աղացող ընկերությունները դառնան 20-30, մեր գործարանն ինքնստինքյան կսնանկանա: Դրա համար թող կլինկերի վրա էլ տուրք դնեն»: Подробнее: https://shabat.am/am/article/202175/-DZer-dimumnery—tsanucagrery-patreq—tapeq-.Gagik

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *