Վարորդը ՃՈ աշխատակցին ներկայացել է վարչապետի սանիկ ու զանգել է քավորին. տեսեք, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը

Օրերս համացանցում հայտնվել է մի ինֆորմացիա՝ մասնավորապս Armdaily-ի թղթակցին մի ուշագրավ դեպքի մասին են պատմել, ասում են՝ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է օրինախախտ մի վարորդի, ով հայտարարել է, թե ինքը վարչապետի սանիկն է։

 

 

 

 

Լրատվականի փոխանցմամբ՝ բնականաբար, ոստիկանը չի հավատտացել, վաղեմի սանիկն էլ զանգել է քավորին, երբ ոստիկանը ողջունել է վարչապետին, հաճելիորեն զարմացել է՝ լսելով, թե ինչ հրահանգ է տալիս Փաշինյանը։

 

 

 

 

Իսկ Փաշինյանը ՃՈ աշխատակցին ասել է՝ պատժել օրենքի խստությամբ, արձանագրել ամեն խախտում, արդյունքում օրինախախտ սանիկի մեքենան հայտնվել է տուգանային հրապարակում, նա եղել է ալկոհոլի ազդեցությամբ։

 

 

 

 

Ասում են՝ ոստիկանի ինքնասիրությունը մի այլ կարգի շոյվել է, լավ է զգացել, եւ տեւական ժամանակ է՝ ուր նստում, այս դեպքի մասին է պատմում՝ իբրեւ նոր Հայաստանի ապացույց։

Աղբյուր՝ medianews

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *