Պատվերը իջեցրել է Սերժ Սարգսյանը, սարքել՝ անվտանգության աշխատողը. Բաբայանն առաջին անգամ հրապարակեց պատվիրատուի անունը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ նրա ընկերների գործով կարեւորագույն ապացույցն այդպես էլ դատարանում չի հետազոտվել:

Գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը մի քանի ամիս առաջ որոշել էր Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանից պահանջել «Իգլայի» խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանին գաղտնալսելու վերաբերյալ բոլոր նյութերը:

 

 

 

Սամվել Բաբայանի ու մյուսների՝ Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի մեղադրանքի հիմքում դրվել էին հենց վերը նշված ապացույցները: Բանն այն է, որ մեկ այլ գործի շրջանակում ԱԱԾ-ն գաղտնալսել էր սույն գործի անջատված մասով մեղադրյալ «Իգլա»-ն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանին, եւ, ըստ մեղադրանքի՝ Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը հենց այդ գաղտնալսումների արդյունքում է բացահայտվել:

 

 

 

Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն առաջին ատյանի դատարանին միջնորդել էր Մայիլյանին առնչվող գործի շրջանակներում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվության նյութերը պահանջել եւ հետազոտել` դրանց օրինականությունը ստուգելու համար: Առաջին ատյանի դատարանը նույնպես բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը եւ պահանջել նյութերը, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը այն չէր տրամադրել՝ նշելով, թե այդ նյութերը գաղտնազերծված չեն:

 

 

 

Վճռաբեկ դատարանը Բաբայանի գործը բեկանելու որոշման մեջ իրավական դիրքորոշում է հայտնել, որ օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների թույլատրելիությունն առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել, եւ նման պայմաններում այն չէր կարող դրվել վերջնական դատական ակտի հիմքում:

 

 

 

 

Սույն գործով նիստը մի քանի ամիս տեղի չէր ունենում. դատարանը սպասում էր համապատասխան փաստաթղթերին: Դատավոր Մարինե Մելքոնյանն ասաց, որ դատարան է ստացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գրությունը: Ըստ այդմ՝ Վարդազարյանը հերթական անգամ մերժել է կաեւորագույն ապացույցները տրամադրել՝ նշելով, թե նյութերը գաղտանզերված լինելու վերաբերյալ տեղեկություն դատարանում առկա չէ, ուստի դրանց պատճեները տրամադրել չի կարող: Պաշտպանական կողմը սրանից հետո միջնորդեց հետաձգել նիստը՝ այս գրությանը ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար:

 

 

 

Մինչ նիստի հետաձգելը Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը միջնորդեցին դատարանին՝ հանել իրենց գույքի վրա դրված արգելանքը եւ վերացնել իրենց նկատմամբ ընտրված խափանման միջոցները:

Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց գույքի վրա դրված ագելանքը փոխել, իսկ խափանման միջոցները թողել նույնը: Նշենք, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Սանասար Գաբրիելյանի ու Արմեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել այլընտրանքային խափանման միջոց գրավը:

 

 

Նիստի ավարտին Արցախի հերոս Սամվել Բաբայանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դատարանի որոշումը՝ կարեւորագույն ապացույցները չտամադրելու վերաբերյալ, ասաց. «Ինձ համար զարմանալի է, որ դատարանը մերժել է, բայց քանի որ մերժել է, պետք է մտածեն՝ գործը ոնց են կարճում: Մենք միջնորդություն ենք անելու՝ գործը կարճելու, որովհետեւ եթե ապրանք վաճառողը, ապրանք բերողը, նրանք չկան գործի մեջ, ապա ընդհանրապես մեզ ինչի համար են դատել կամ ինչի մասին են խոսում:

 

 

Անհասկանալի է, ապարնքի տերը չկա, ապրանք բերողը, իբր վաճառողը չկա, բայց այդ մարդկանց ոչ ճանաչում եմ, ոչ գիտեմ, հարց է ծագում՝ ում ենք դատում, կամ ինչի»: Հարցին, թե ինչ հանգամանք կա, որ այս շրջափուլում դատարանը արդար դատաճիռ կկայացնի, Բաբայանը պատասխանեց, որ այս կարեւորագույն ապացույցը եթե չեն նեկայացնում, որը կապված է ե՛ւ ապրանքի տիրոջ ե՛ւ միջնոդի հետ, ապա շատ պարզ հստակ է, որ ինքը եղել է փակ Անվտանգության աշխատող, որը գործը «սարքել» է: «Պետք է վերջացնեն այս ցիրկը»,- հավելեց նա՝ նշելով, որ տեղեկություն չունի «Իգլան» ԱԱԾ-ին հանձնած Հրաչ Մայլիյանից:

 

 

 

Մեր ճշտող հարցին՝ ի վերջո ում կողմից է գործը սարքված, Բաբայանը պատասխանեց. «Պետության ղեկավարը պատվերը իջեցրել է, անվտանգության ծառայությունը գործը սարքել է»: Ճշտող հարցին ի պատասխան Սամել Բաբայանն ըստ էության առաջին անգամ ասաց, որ գործը սարքված է Սերժ Սարգսյանի կողմից: Նախկինում Բաբայանը խուսափում էր հնչեցնել Սարգսյանի անունը, իսկ երբ նրան հարցնում էինք, թե Սերժ Սարգսյանին նկատի ունի՞, նա պատասխանում էր՝ «դուք ասացիք»: Հարցին, թե ի՞նչ փուլում է իրեն կրկին Ստեփանակերտում հաշվառելու գործընթացը, Բաբայանը պատասխանեց. « Դեռ պատասխան չունենք, ընթացքի մեջ է, ներկայացված են փաստաթղթերը, սպասում ենք պատասխանի»:

 

 

 

Արցախի Հանրապետության ոստիկանությունը 2019թ. փետրվարի 26-ին տարածել էր հաղորդագրության այն մասին, թե Սամվել Բաբայանը դիմել է՝ իրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի հաշվառումից հանելու և քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ:

Հետաքրքվեցինք՝ ի՞նչ փուլում է մարտից Արցախում ստորագրահավաք սկսելու եւ 2020 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու գործընթացը:

 

 

 

Հիշեցնենք՝ հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ 10 տարվա մշտական բնակության հետ կապված խնդիրներ կան, Սամվել Բաբայանը նախատեսում է Արցախում այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել։

 

 

 

«Ստորագրահավաքի ժամանակը դեռ չէ, դեռ պիտի հանդիպենք ժողովրդի հետ, ճշտենք`ժողովուրդը ցանկություն ունի՞, թե՞ չէ մենք մասնակցենք, երբ ասեն՝ այո, նոր ստորագրահավաքը կսկսենք: Մի քանի գյուղի ներկայացուցիչների հետ արդեն հանդիպել եմ, էս դատական նիստից հետո կգնամ, էլի կհանդիպեմ»,- եզրափակեց Սամվել Բաբայանը:

 

 

 

 

Պատվերը իջեցրել է Սերժ Սարգսյանը, սարքել՝ անվտանգության աշխատողը. Բաբայանն առաջին անգամ հրապարակեց պատվիրատուի անունը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ նրա ընկերների գործով կարեւորագույն ապացույցն այդպես էլ դատարանում չի հետազոտվել: Գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը մի քանի ամիս առաջ որոշել էր Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանից … Читать далееՊատվերը իջեցրել է Սերժ Սարգսյանը, սարքել՝ անվտանգության աշխատողը. Բաբայանն առաջին անգամ հրապարակեց պատվիրատուի անունը

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *