Եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա,կավիրենք Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները.սպառնալիք Էրդողանին և Մերկելին

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում այսօր առավոտյան կրակ բացած 28-ամյա Բրենթոն Տարանտը հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ում իր «թիրախների» թվում նշել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետ Սադիկ Խանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունները:
Թուրքական «Քարար» պարբերականը գրում է, որ Տարանտը «Թուրքերին» վերնագրով հատուկ բաժին է առանձնացրել իր հայտարարության մեջ ու սպառնացել «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա:
«Դուք կարող եք խաղաղ ապրել ձեր հողերում՝ Բոսֆորի արևելյան ափին: Սակայն եթե փորձեք բնակություն հաստատել Բոսֆորի արևմուտքում, եթե գաք Եվրոպա՝ կսպանենք ձեզ: Մենք կգանք Կ. Պոլիս ու կավերենք բոլոր մզկիթները: Այա Սոֆիան կազատագրվի մինարեթներից, և Կ. Պոլիսը կրկին կդառնա քրիստոնեական քաղաք, ինչին արժանի է», — գրել է Տարանտը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող առնվազն երկու մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 49 մարդ է զոհվել: Մզկիթներից մեկում կրակը բացել է ծնունդով ավստրալական Գրաֆտոն քաղաքից 28-ամյա Բրենթոն Տարանտը: Հաղորդվում է, որ նա համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:
Նշվում է, որ նրան այժմ փնտրում են: Հարձակումներին մասնակցության համար ձերբակալվել է 4 մարդ:
Ավելի վաղ նշվել էր, որ ձերբակալվածների թվում է նաև Տարանտը:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հարձակումը երկրի պատմության «ամենասև էջերից է»:
https://hayacq.com/40602—.html

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *