Մոսկվայի ամենահայտնի ռեստորանի շուրջ վիճում են երկու հայազգի ներկայացուցիչները

Ռուսաստանում հայտնի «Арагви»  ռեստորանը փակ է: Այս մասին ինֆորմացիան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ռեստորանի խոհարարներից մեկը. «Ընկերներ, ինքս չեմ հավատում, բայց աշխատանք եմ փնտրում: Մեր ռեստորանը, ցավոք, փակ է»:
Ավելի ուշ ռեստորանը ղեկավարող «Տաշիր» ընկերությունը հաստատել է, որ այս պահին նախագծի իրագործումը դադարեցնելու որոշում է կայացվել :

 

 

 

 

Ինչպես հայտնում է Վեդոմոստին, «Арагви»-ն Մոսկվայի ամենահայտնի ռեստորաններից մեկն է: Շինությունն այսօրվա տեսքին բերվել է 1930-ականներին: Այն ժամանակ էլ այստեղ բացվել է վրացական «Арагви» խոհանոցը, որը ղեկավարել է Լոնգինոզա Ստաջաձեն: Լեգենդի համաձայն, խոհանոցը բացվել է անձամբ Լավրենտի Բերիայի օգնությամբ:

Պարբերականը գրում է, որ ռեստորանի շուրջ վիճում են երկու հայազգի ներկայացուցիչները: Խոսքը մասնավորապես վերաբերում է Սամվել Կարապետյանի ընկերության և Արա Աբրահամյանի ընտանիքին, ում պատկանում է շինությունը:

 

 

 

https://hayacq.com/40601—.html

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *