Գագիկ Ծառուկյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել. «Փաստինֆո»

ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում բռնցքամարտի ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովի ծեծի գործով որոշում է կայացվել չիրականացնել քրեական հետապնդում Գ. Ծառուկյանի նկատմամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից: Պատասխանում մասնավորապես նշվում է, որ որոշվել է Ծառուկյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջական ծանր վնաս պատճառելը), 118-րդ հոդվածով (ծեծը կամ այլ բռնի գործողություն կատարելը), 334-րդ (հանցագործություն պարտակելը) եւ 38-334-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործությունը պարտակելուն օժանդակելը) քրեական հետապնդում չիրականացնել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, այն է` հանցակազմի բացակայությունը:

 

 

 

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/03/15/1029083/

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *