Երեկ քոչարյանականները ռազվեդկա արեցին

Կոնսոլիդացիայի կենտրոնը երեկ էլ չկայացավ….

Իսկ հիմա ամենահետաքրքիրի մասով: Երեկ քոչարյանականները ռազվեդկա արեցին ու վստահաբար տխրեցին. հաշվարկել էին, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների տերերը պետք է երախտագիտությամբ հիշեն իր «առատաձեռնությունը», երբ նրանց լավ աչքով է նայել:

Բառիս բուն իմաստով այդ ճամբարիկը սադրիչների բանակ էին գործուղել Օպերա, որպեսզի տեղավորվեն բողոքող օբյեկտատերերի զգացմունքների տիրույթում, ծիկրակեն ու հարմար պահի վանկարկեն՝ Ռոբերտ վարչապետ, հըթնացս էլ թեժացնեն ոստիկանների հետ նրանց բախումը:

 

 

 

 

 

Ժողովրդին ու ոստիկանությանը սադրելու քոչարյանական տեխնոլոգիաներին բոլորս էլ առիթ ունեցել ենք հանդիպել 1999-ից հետո բոլոր միտինգներում: Որքան էլ սադրիչների սերունդ է փոխվել, դպրոցը մնացել է նույնը: Ու մեծագույն մեղք է սադրիչների այդ խմբին ժողովուրդ, ակտիվիստ կամ ցուցարար կոչելը, մի հատ էլ պահանջել, թե ինչու իրավապաշտպան կազմակերպությունները սադրիչների իրավունքները չի պաշտպանում…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *