Նոր իշխանությունը հազիվ մի ոչ պոպուլիստական քայլ է արել՝ փորձելով ապամոտաժել օպերայի մերձակայքի սրճարանները. Հիմա ի՞նչ. մի հակացույց էլ մենք անենք՝ Օպերայի կանաչապատումը պաշտպանողներս

Մամուլի ազգային ակումբի նախագահ, լրագրող Նարինե Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Օպերայի տարածքում ծավալված այսօրվա իրադարձություններին և գրել.

 

 

 

 

 

 

«Տարիներ շարունակ Երևանն այլադակած, մայրաքաղաքը բիզնեսի վերածած նախկին իշխանությունները մայրաքաղաքի կենտրոնը ընդհանրապես վերածել էին սրճարանների, ռեստորանների հավաքատեղիի՝ ավերելով կանաչ տարածքները:

Նոր իշխանությունը հազիվ մի ոչ պոպուլիստական քայլ է արել՝ փորձելով ապամոտաժել օպերայի մերձակայքի սրճարանները: Օպերան իր շրջապատով ընդհանրապես բիզնես տարածքի է վերածվել:

Եվ հիմա մեկ բաժակ սրճաջուրը 1000 դրամով վաճառող սրճարանատերերը պետության սոցիլական պարտավորության մասին են խոսում:

Պարզապես քաղաքային իշխանությունը պետք է հասարակական կարծիքը նախապատարստեր դրան: Հանրային հեռուսատընկերությունը դրա համար է, հանրային խնդիրների մասին խոսելու, հանրությանը ցույց տալու, թե ինչպիսին կինի Օպերան առանց սրճարանների, մայրաքաղաքը՝ առանց բետոնապատ տարածքների:

Ընդհնարապես, սրճարանների և ռեստորանների թիվը Երևանում, և ոչ միայն Երևանում, պետք է կրճատել, եթե անգամ ամբողջ օրն այդ սրճարանները լիքն են լինում:

 

 

 

 

 

 

Մայթերը զավթած, անցորդներին փողոց մղած, երեխաներին խաղալու տեղ չթողած սրճարանատերեը և ռեստորանատերերը իբր դարձել են սոցիալական բողոքի հերոսներ:

Սրճարաննները, ռեստորանները, գիշերային ակումբերն ամենուր են, նաև՝ ուսումնսկան հաստատությունների մոտ:

Հիմա ի՞նչ. մի հակացույց էլ մենք անենք՝ Օպերայի կանաչապատումը պաշտպանողներս»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *