Արմեն Սարգսյանի հուժկու հակահարվածը Նիկոլ Փաշինյանին

Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ (TSX:LYD) ընկերությունը  նախօրեին հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)-ն՝ Ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) և Կանադայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1999 թ. մարտի 29-ից) շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ վեճերի առկայության մասին:

 

 

 

«Մեծ Բրիտանայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության համար բաց են Լիդիանի հետ առկա վեճերը քննարկելու և արագ լուծումներ տալու հնարավորությունները:

Արդյոք Lydian UK-ը կամ Lydian Canada-ն կանցնեն բուն արբիտրաժային գործընթացին կախված կլինի Հայաստանի կառավարության գործողություններից: Lydian UK-ը կամ Lydian Canada-ն չեն երաշխավորում, որ կանցնեն բուն արբիտրաժին կամ կդիմեն այլ միջազգային արբիտրաժային դատարան և կամ դրա հնարավոր արդյունքները: Ընկերությունը այս կապակցությամբ որևէ հետագա մեկնաբանություն չի տրամադրելու, բացի օրենքով նախատեսված դեպքերը»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Եթե Ամուլսարի գործը հասնի միջազգային արբիտրաժային դատարան, և Լիդիանը վիճարկի իր ներդրումների պաշտպանության հարցը, ապա Հայաստանում արտաքին ներդրումների մասին տևական ժամանակ կարելի է մոռանալ։ Համենայն դեպս, այնքան ժամանակ, քանի դեռ Ամուլսարի հարցը միջազգային դատարանում փակված չի լինի, և ներդրումներին վնաս հասցնելու հարցում պետությունը, այսպես ասած, մաքուր դուրս չի գա։ Իսկ սա նշանակում է, որ տնտեսական հեղափոխությունն անորոշ ժամկետով հետաձգվում է՝ դրանից բխող բոլոր ռիսկերով ու բացասական հետևանքներով։

 

 

 

Սա թերևս նախագահ Արմեն Սարգսյանի հուժկու հակահարվածն է Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը։ Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ Արմեն Սարգսյանը շատ հստակ կապեր ու ազդեցություններ ունի Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերությունում։ Ժամանակ առ ժամանակ անգամ տեղեկություններ են շրջանառվում, որ Արմեն Սարգսյանը ընկերության իրական սեփականատերերից մեկն է։ Չնայած որ նախագահն այս լուրը մշտապես հերքել է, սակայն ինչպես ասում են՝ ծուխն առանց կրակի չի լինում։

Խորհրդանշական է, որ միջազգային դատարան դիմելու Լիդիանի մտադրության մասին հայտարարվեց Արցախի և Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստի գումարման նախօրեին։ Այս նիստին մասնակցելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մյուս կենտրոնական դեմքերը մեկնել էին Ստեփանակերտ, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը չէր հրավիրվել։ Ընդհանրապես նախագահի և վարչապետի միջև առկա անհամաձայնություններն ու հարաբերությունների լարվածությունը տեսանելի է անգամ անզեն աչքով։ Այսպիսով՝ Արմեն Սարգսյանը հայտարարել է հակահարձակման անցնելու մասին։ Ժամանակաչափը միացված է՝ Փաշինյանը պետք է հետևություններ անի և քայլեր ձեռնարկի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

 

 

 

 

Հայկ Դավթյան

http://hayeli.am/article/1153837

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *